Նոր հեռանկար` ԼՂՀ շտապ օգնության համակարգում

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շարունակում է իր աշխատանքային այցերը Ստեփանակերտում գործող բժշկական հաստատություններ:
Հերթական համայցը Քուշկյանն սկսել է «Արևիկ» մանկական բուժմիավորումից: Նախարարը նախևառաջ շրջել է բուժհաստատության հիվանդասենյակներով, ծանոթացել ախտորոշման և բուժման հնարավորություններին, լսել բուժանձնակազմի բարձրաձայնած խնդիրները, զրուցել երեխաների ծնողների հետ:

«Արևիկ» մանկական բուժմիավորումից հետո նախարարը այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ շենքային պայմաններին ծանոթանալուն զուգահեռ` քննարկել է ինֆեկցիոն հսկողության և ինֆեկցիոն հիվանդությունների բուժման հետ կապված բազմաթիվ հարցեր, տվել համապատասխան հանձնարարություններ:
Դատա-բժշկական փորձաքննության բյուրոյում նույնպես քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, տրվել հանձնարարականներ ինչպես հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, այնպես էլ ապագա անելիքների ուղղությամբ:

Նախարարի այցն ավարտվել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում: Այստեղ անելիքները շատ են, կայանը տեխնիկապես վերազինելու կարիք կա:

Հարություն Քուշկյանը դիտարկել է շտապ օգնության մեքենաների մեջ GPS համակարգի տեղադրման և կարգավարարան կենտրոնի վերազինման հնարավորությունները: Նախարար Քուշկյանի շեշտադրմամբ անհրաժեշտ է տեղայնացնել միջազգային ուղեցույցները. կանչի թերթիկների ձևանմուշների, տարբեր հիվանդությունների վարման պրոտոկոլների մշակում: Շտապ բուժօգնության ոլորտի բարփոխումները կներառեն անհրաժեշտ բոլոր բաղադիրչները` միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղորայքային պայուսակներից, համազգեստից մինչև բժիշկների վերապատրաստում:

Հարություն Քուշկյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում ավարտել բարեփոխումը նախապատրաստող փաստաթղթային բազան:

Տեսանյութեր

Լրահոս