«Արցախցին պետք է բուժվի Արցախում». Հարություն Քուշկյան

ԼՂՀ առողջապահության նախարար  Հարություն Քուշկյանը պաշտոնավարման 7 օրերի ընթացքում այցելել է  11 բուժհաստատություններ:

«Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»,- Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը: Ծանոթանալով Կանանց կոնսուլտացիայի, ծնարանի, վիրահատարանի պայմաններին` նա շեշտել է  դրանց բարելավման անհրաժեշտությունը: Մոր և մանկան առողջության պահպանումը սահմանելով գերակա ուղղություն, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել  է, որ սկսելու են Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից:

Այն  բարենպաստ միջավայր կստեղծի ծնելիության աճի, մայրական մահացության նվազեցման համար:

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կենտրոնն ունի կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների պակաս: Քուշկյանը կարևորել է լապարասկոպիկ ուղղության զարգացումը, կենտրոնի հին սարքավորումը շուտով կփոխարինվի նորով:

Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, վստահեցրել, որ ամեն ծննդկանի համար անձամբ է պատասխանատվություն կրում:

Տեսանյութեր

Լրահոս