Բաժիններ՝

Մեդվեդևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայից պահանջել 16 միլիարդ դոլար

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային խորհրդի այսօրվա նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Ուկրաինայից պահանջել 16 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մեդվեդևը Պուտինին հիշեցրել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազավորման ժամկետը 25 տարով երկարաձգելու վերաբերյալ Խարկովի համաձայնագրի մասին, որի շնորհիվ Ուկրաինան տնտեսել է մոտ 11 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանը՝ ընդհակառակը՝ նույնչափ կորուստ է կրել:

Մեդվեդևն ընդգծել է, որ քանի որ Ղրիմն այսօր հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության տարածք, ուստիև հիմքեր չկան այդ պայմանագրի գործունեությունը շարունակելու համար: Բացի այդ, Մեդվեդևը հիշեցրել է, որ Ուկրաինան ներկայումս զգալի գումար է պարտք Ռուսաստանին, ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ պարտք՝ ներառյալ նախորդ տարեվերջին հատկացված 3 միլիարդ դոլարի վարկը և «Գազպրոմին» նրա մոտ 2 միլիարդ դոլարի պարտքը:

Ելնելով այդ ամենից՝ Մեդվեդևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայից պահանջել 16 միլիարդ դոլար (11+3+2 միլիարդ դոլար)՝ հավելելով, որ հաշվի առնելով ռուսական բյուջեի ներկայիս դժվարությունները՝ իրենք չեն կարող իրենց թույլ տալ կորցնել այդչափ գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս