Բաժիններ՝

Ռուսաստանը հայելային ու համարժեք պատասխան կտա արևմտյան պատժամիջոցներին. Կարասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինը Դաշնային խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ դիվանագիտական ու քաղաքական պրակտիկայում գոյություն ունի նման մի հասկացություն, որն անգլերենով հնչում է որպես reciprocity և թարգմանաբար ստացվում է հայելային պատասխան:

Կարասինն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից այդ պատասխանը պետք է լինի համարժեք՝ հավելելով, որ չի թաքցնում, որ իրենք ներկայումս զբաղվում են տվյալ խնդրով:

Մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեից հետո ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ են սահմանել ռուս մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս