Ռուսաստանն Ուկրաինայի արևելյան մարզերի բնակիչների համար փակում է սահմանը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ ռուսական կողմը Բելգորոդի ու Վորոնեժի մարզերին սահմանակից Խարկովի, Լուգանսկի ու Սումի մարզերի բնակիչների համար ժամանակավորապես դադարեցնում է տեղի սահմանակետերով ելումուտ անելը:
Դա իրականացվելու է այսօր ժամը 18.00-ից: Դրանով իսկ տվյալ անցակետերից չեն կարող օգտվել տվյալ տարածաշրջանում բնակվող ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Ռուսաստանի քաղաքացիները: Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ ռուսական կողմը որևէ պարզաբանում չի տվել իր քայլի համար: