Բաժիններ՝

Լարված իրավիճակ` Երևան-Աշտարակ ճանապարհին. Գյուղացիները քարերով փակել են մայրուղին. news.am

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։

Ոստիկանները նախապես շղթա են կազմել՝ փորձելով արգելել գյուղացիներին փակել մայրուղին, բայց իրավապահները փոքրաթիվ էին, ու նրանց չի հաջողվել կանգնեցնել գյուղացիներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդել է է, որ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա են նաեւ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մարզպետը վստահեցրել է, որ ՀԷԿ-ը, ինչպես խոստացել էին, չի կառուցվելու, եւ հիշեցրել է, որ Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովը պետք է ստուգումներ անցկացնի, հանդիպումներ ունենա նաեւ համայնքների բնակիչների հետ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս