Բաժիններ՝

Ինչպես Պուտինը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը. ուկրաինացի լրագրողներ (տեսանյութ)

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվել է «Ինչպես Պուտինը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը» խորագրով տեսանյութը, ինչը հանդիսանում է ուկրաինական Гроші լրագրողական հետաքննության արդյունք:

Տեսանյութում ընդգծվում է, որ Պուտինն ունի աշխարի ամենաթանկարժեք շվեյցարակական ժամացույցները, շքեղ ավտոպարկ, սեփական ավիացիա, ամենամեծ զբոսանավերը, որոնց կարող են նախանձել անգամ արաբ շեյխերը:

Տեսանյութի հեղինակները, վկայակոչելով եվրոպական մամուլը, փաստարկում են, որ կառավարման ընթացքում Պուտինը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքը գնահատվում է 100 միլիարդ դոլար: Լրագրողները հատուկ ուշադրություն են հրավիրում անշարժ գույքի նկատմամբ Պուտինի ցուցաբերած հետաքրքրությանը.

«Պաշտոնապես Պուտինն ու Մեդվեդևն ունեն քաղաքից դուրս գտնվող 5 նստավայր, 11 հանգստյան պետական բազա: Ողջ երկրում շարունակվում է նախագահի համար էլիտար նոր պալատների կառուցումը: Դրանց քանակն արդեն իսկ կազմում է մոտ 25: Պուտինը շքեղ ամառանոց ունի նաև Ղրիմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս