Վարդաքարցիները հրաժարվել են Նոր Կյանքի դպրոցում ուսում ստանալուց. hetq.am
hetq.am-ը գրում է. «Ինչի՞ է նման գյուղն առանց դպրոցի ու առանց եկեղեցու: Մեր նախնիները, որ գյուղ են հիմնել, նախ` եկեղեցի են կառուցել, հետո` իրենց տներն ու անպայման դպրոց, որ երեխաները կրթվեն, իսկ Վարդաքարի դպրոցը քանդեցին, չնայած խոստացել էին նորը կառուցել»,- դժգոհում է Շիրակի մարզի Վարդաքար համայնքի ղեկավար Գալուստ Ավետիսյանը:
Վարդաքարի դպրոցը 1930-40թթ.-ի կառույց էր՝ միահարկ, երկարավուն մի շինություն` նեղլիկ, անհրապույր դասասենյակներով, առանց սպորտային ու նիստերի դահլիճի, խոհանոցի և կոմունալ տարրական պայմանների: Խորհրդային տարիներին Վարդաքարն ու հարեւան Նոր Կյանք համայնքը միավորված էին մեկ կոլեկտիվ տնտեսության մեջ: Նոր Կյանքում երկհարկանի տիպային դպրոցական շենք կառուցվել էր 1969թ., որտեղ այդ տարիներին, ցանկության դեպքում, կարող էին հաճախել նաեւ վարդաքարցիները: Անցած դարի 80-ականներին համայնքներն առանձնացան, սակայն դա չլուծեց Վարդաքարում տիպային դպրոց ունենալու խնդիրը, այլ, ընդհակառակը, ավելացրեց:
1988թ. երկրաշարժից վնասվեց դպրոցի հնամենի շենքը և ստացավ վթարայնության 4-րդ աստիճան: Դասապրոցեսը դպրոցական հանրույթը ստիպված էր շարունակել այդ պայմաններում՝ հուսալով, որ մի օր կտեղափոխվեն նորակառույց շենք: Երկար սպասումներից հետո, միայն 2010թ.-ին, աչքալուսանքի նման գյուղ հասավ լուրը, թե հին դպրոցը քանդելու են ու տեղում նորը կառուցեն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: