Բաժիններ՝

Գյումրի-Ախուրյան ավտոճանա­պարհին բեռնատար է այրվել

Մարտի 18-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ախուրյան ավտոճանա­պարհին՝ Ախուրյանի խճուղու 2-րդ կմ-ում, Եվրոտաքսի­ներ գրասենյակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «ԳԱԶ-52» մակնիշի 34 MZ 767 պետհամարանիշի (վարորդ Մ. Հ.,ծնված 1989 թ.) ավտոմեքենա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով Ախուրյանի ԲԿ, այնուհետև Գյումրի քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1981 թ. ծնված Ա.Ծ.-ն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.43-ին, մարվել՝ 13.54-ին:

Այրվել է բեռնատարի խցիկը և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս