Չորս անչափահաս երեխաները կրկին կգիշերեն նախագահի նստավայրի դիմաց (տեսանյութ). news.am
Դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ մարտի 17-ին վեցերորդ անգամ նստացույց է սկսել նախագահի նստավայրի դիմաց։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ Աշոտ Խուդոյանը որոշել է ընտանիքի հետ կրկին նստացույց անել, երբ իմացել է, որ պապու կտակը կեղծելու իր հաղորդման հիման վրա վերջին նախաքննության արդյունքում քրեական գործ չի հարուցվել քրոջ՝ Մարիետա Քալաշյանի դեմ։
«Արմավիր մարզի դատախազությունը եւ ոստիկանությունը կոծկում են իմ տան փաստաթղթերը գողանալու,պատռելու ու ոչնչացնելու փաստը»,- ասել է Աշոտ Խուդոյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: