Հովհաննիսյան-Ծառուկյան հանդիպումը՝ վերջինիս Առինջի տանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։
Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։ Րաֆֆու պահանջով հանդիպումը չի տեսաձայնագրվել։

«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ Ր. Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ «Ժառանգության» ղեկավարն իր միտքն այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Մարգարյանի՝ առաջին գծում հայտնվելու փաստը, թե հասմարակության մակարդակում վստահությունը կմեծացնի այս ուժերի նկատմամբ, և հարկ եղած դեպքում իրենք առանց վարանելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա։ Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը։ Բնականաբար, պահանջը մերժվել է ԱԱԽ անդամ ԲՀԿ առաջնորդի կողմից։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս