Ծառուկյանը կտակներ է գրում. «Մուլտի ռեստ հաուզը»` Արգամիչի որդուն. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, աոավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների վերջին շրջանում Ծառուկյանը, քաղաքական բուռն գործունեությանը զուգահեռ, զբաղված է նաև կտակներ գրելով: Սերվիզի Անդոյի որդուն, ինչպեսև Հովիկ Արգամիչի որդուն նա կտակել է բավականին լուրջ կարողություն, այդ թվում՝ Ծաղկաձորում գտնվող, մինչ այդ իրեն պատկանող «Մուլտի ռեստ հաուզը», որտեղ մոտ 30 միլիոնի ներդրում է կատարել։
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։