Բաժիններ՝

Սպիտակ տունը չի բացառում պատժամիջոցների տարածումը նաեւ Պուտինի վրա

Սպիտակ տունը չի բացառել, որ ապագայում ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, հաղորդում է   Reuters-ը:

«Առկա է տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն: ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը` ով էլ որ լինի»,-հայտարարել է Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին` պատասխանելով հարցին, թե ապագայում  կկիրառվեն արդյոք պատժամիջոցները Պուտինի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է հրապարակել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին: Պատժամիջոցները, մասնավորապես, վերաբերում են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին, փոխվարչպետ Դմիտրի Ռոգոզինին, Պետդումայի  պատգամավորներ Ելենա Միզուլինային, Լեոնիդ Սլուցկիին եւ այլոց: Սահմանափակումը ենթադրում է ԱՄՆ տարածք մուտքի եւ սեփականության ու ակտիվների արգելափակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս