Ղրիմի ժողովուրդն ուղղեց ԽՍՀՄ-ի սխալը. Գորբաչով
Ղրիմի ժողովուրդը հանրաքվեով ուղղեց ԽՍՀՄ-ի ժամանակների կուսակցական սխալը, հայտարարել է ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը: Նա կարծիք է հայտնել, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտությունը պատժամիջոցների համար հիմք չի կարող լինել:
«Եթե նախկինում Ղրիմը խորհրդային, այսինքն` կուսակցական օրենքներով էր միավորվել Ուկրաինային` առանց ժողովրդին հարցնելու, ապա հիմա հենց ժողովուրդը որոշեց ուղղել այդ սխալը»,-ԻՆՏԵՐՖԱՔՍ-ին ասել է Մ. Գորբաչովը:
«Դա պետք է ողջունել, ոչ թե դրա համար պատժամիջոցների կիրառել»,-ընդգծել է նա: Գորբաչովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտի կողմից պատժամիջոցների կիրառումը «իրավաչափ չէ»: