Դոլարը շարունակում է թանկանալ
Այսօր՝ մարտի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.15 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0,08%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 8 միլիոն 350 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 414 դրամ, վաճառքինը՝ 418 դրամ։