Բաժիններ՝

Պուտինը վաղը դիմելու է Դաշնային խորհրդին՝ կապված Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ մտցնելու հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը դիմելու է Դաշնային խորհրդին՝ կապված Ղրիմը՝ որպես նոր սուբյեկտ, Ռուսաստանի կազմ ընդունելու հետ: Այս մասին այսօր Դումայի Խորհրդից հետո հայտարարել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը:

Ղրիմի Գերագույն խորհուրդն արտահերթ լիագումար նիստում ընդունել է «Ղրիմի անկախության մասին» որոշումը: Դրա օգտին քվեարկել է 85 պատգամավոր: Ընդունված փաստաթղթում նշված էր, որ Ղրիմի Հանրապետությունը դիմելու է Ռուսաստանին՝ առաջարկելով իրեն նրա կազմում ներառել որպես նոր սուբյեկտ՝ հանրապետության կարգավիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս