Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ կենտրոնացրել է ավելի քան 60.000 զինծառայող
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ` Ուկրաինայի արևելյան ու հարավային մարզերի ուղղությամբ ընթանում է Ռուսաստանի զորքերի օպերատիվ-մարտավարական խմբավորումների ստեղծման գործընթացը: Դրանց ընդհանուր քանակը կարող է կազմել ավելի քան 60.000 մարդ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը: Վերջինս կառավարության նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել Ղրիմի տարածքում իր ռազմական խմբավորումները` նպատակ հետապնդելով բարենպաստ պայմաններ ստեղծել Ղրիմում անցկացվող հանրաքվեն օրինականացնելու համար:
Ղրիմի տարածքում ռուս զինծառայողների քանակը կազմում է մոտ 21.500 մարդ: