Թուրքիան մտադիր է ամեն գնով պաշտպանել Սիրիայում իր տարածքը. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան ամեն հնարավոր հարձակումներից պաշտպանելու է Սուլեյման Շահի դամբարանի տարածքը:

Այն գտնվում է Սիրիայի սահմանների ներսում և հանդիսանում է թուրքական առանձնատարածք (անկլավ), որը պաշտպանում են թուրք զինծառայողները: Ներկայումս այն գյուղը, որտեղ գտնվում է դամբարանը, հայտնվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալների ձեռքում:

Յըլմազը հայտարարել է, որ իրենք ձեռնարկել են ամեն անհրաժեշտ միջոց` դամբարանի մերձակայքի անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն նրան պատկանող միակ տարածքը վտանգի տակ է` ընդգծելով, որ «Մեհմեթչիքը» (թուրք զինվորի փաղաքշական անունը) և «Ալ-Քաիդան» հայտնվել են դեմ առ դեմ վիճակում:

Տեսանյութեր

Լրահոս