Բաժիններ՝

Ղրիմում մեկնարկել է կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն

Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում այսօր, տեղական ժամանակով ժամը 8:00-ին մեկնարկել է հանրաքվեն, որի արդյունքում կորոշվի տարածաշրջանի կարգավիճակի հարցը:

Քվեարկության են ներկայացվել ռուսերենով, ուկրաիներենով եւ թաթարերենով 2 հարց. «Կո՞ղմ եք Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ` ՌԴ սուբյեկտի իրավունքներով» եւ «Կո՞ղմ եք 1992թ. Ղրիմի Սահմանադրությանը վերականգնմանը եւ Ղրիմի` որպես Ուկրաինայի մասի կարգավիճակին»:

gazeta.ru-ի փոխանցմամբ` ավելի վաղ հայտնի է դարձել, որ քվեարկությանը կմասնակցեն նաեւ Սեւաստոպոլի բնակիչները: Դրա արդյունքներից կախված` քաղաքը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ որպես առանձին սուբյեկտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս