Բաժիններ՝

Ծիծաղը նպաստում է առողջությանը

Ծիծաղը հանգստացնում է
Ծիծաղը ակտիվացնում է էնդորֆիններին: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից: Բրիտանական հոգեբանները ապացուցել են, որ կոմեդիկ բնույթի ֆիլմի դիտումից հետո մարդու ներվային համակարգի ջղաձգության մակարդակը իջնում է մի քանի անգամ: Ավելին. միտքն այն մասին, որ երկու օր հետո մարդը դիտելու է նմանատիպ ֆիլմ փոխում է նրա հոգեվիճակը:

Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա
Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ պրոցեդուրաների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար:

Ծիծաղը մաքրում է թոքերը
Ծիծաղը ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար լավագույն վարժություններից է: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, ինչի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, որն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:

Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը
Ծիծաղն օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ: Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: Ծիծաղը նաև նպաստում է լեյկոցիտների առաջացմանը, որոնք պայքարում են բազմաթիվ հիվանդությունների` այդ թվում քաղցկեղի դեմ:

Ծիծաղը առողջացնում է սիրտը
Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Ծիծաղն օգնում է նաև սրտի նոպա ունեցածներին:

Ծիծաղը անցկացնում է ցավը
Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս