Բագրատյանի և Սանդոյանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը կներկայացվի ԼՂՀ նախագահին և կառավարությանը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը մշակում էին Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները, արդեն պատրաստ է։ Երկուշաբթի այն պաշտոնապես կներկայացվի ԼՂՀ նախագահին և կառավարությանը։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ «Ծրագիրը պարունակում է առաջիկա հինգ տարիների համար տնտեսական քաղաքականության վերաբերյալ մեր դիտարկումները և առաջարկությունները և հանդիսանում է ՀՀ երկու նախկին վարչապետների (Հրանտ Բագրատյանի և իմ) և ՀՀ Էքս-ֆինանսների նախարար էդվարդ Սանդոյանի մասնավոր մասնագիտական և քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք շնորհակալ ենք նաեւ այն գիտնականներին և երիտասարդ մասնագետներին, որոնք արձագանքեցին մեր կոչին եւ անշահախնդիր միացան մեր նախաձեռնությանը։ Հուսով եմ. որ ինչ-որ չափով այն օգտակար կլինի հայկական մեր երկրորդ պետությանը»,– ասաց նա։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։