
Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստերին

Խանտի-Մանսիյսկում ընթացող Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում իր առաջիին հաղթանակը նշեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ սպիտակներով հաղթելով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ երեկ՝ մեկնարկային տուրում, Արոնյանը սևերով զիջել էր հնդիկ Անանդին:
Տուրի մյուս պարտիաներում Սվիդլերը հաղթեց Անդրեյկինին, Տոպալովն ու Անանդը խաղաղ բաժանվեցին, իսկ Կրամնիկ-Կարյակին պարտիան դեռ շարունակվում է:
Վաղը՝ 3-րդ տուրում, կմրցեն Անդրեյկին-Կարյակին, Սվիդլեր-Կրամնիկ, Տոպալով-Արոնյան, Մամեդյարով-Անանդ զույգերը:
Sport.am