Բաժիններ՝

Տիմոշենկոն Բեռլինում հանդիպել է Խոդորկովսկու հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երեկ հանդիպել է «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հետ:

Այս մասին հայտնել է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել բեռլինյան Charité կլինիկայում, ուր Տիմոշենկոն մարտի 8-ից բուժում է ստանում:

Հանդիպման ժամանակ Տիմոշենկոն ու Խոդորկովսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ղրիմում Ռուսաստանի ագրեսիան: Տիմոշենկոն շնորհակալություն է հայտնել ռուս մտավորականությանը՝ Ուկրաինայի համար ներկայիս դրամատիկ ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս