Բաժիններ՝

Մաքսային միության ծախսերը

ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի):

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ (տարեկան ֆինանսավորման չափը հասցնելով 172.5 մլն դրամի), որով հնարավոր կլինի թարգմանության մեկ էջի ինքնարժեքը դարձնել 8 հազար 500 դրամ: Ընդսմին, նախարարության հիմնավորմամբ ռուսերեն թարգմանության անհրաժեշտությունը չի սահմանափակվելու նշված պատվերներով և շարունակվելու է տեսանելի ապագայում: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը:
Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է և արդեն հանգեցրել է տարբեր գերատեսչությունների աշխատանքի ծավալի մեծացմանը: Մասնավորապես, կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս