Բաժիններ՝

Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ի կազմից

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ի կազմից, քանի որ այդ կազմակերպությունն ունակ չէ կարգավորել իր մասնակից երկրների միջև հակամարտությունները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան.

«Եթե մենք՝ որպես նախագահող երկիր, դիմում ենք ԱՊՀ-ի գործկոմ և խնդրում ենք արտակարգ խորհրդաժողով գումարել, սակայն ոչ ոք չի արձագանքում իրավիճակին, երբ հարևան երկրներից մեկը զինված ճանապարհով հարձակվում է մյուսի վրա, ապա ո՞ւմ է պետք այդ կազմակերպությունը, եթե նա չի խաղում որևէ դեր»:

Դեշչիցան նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կբանակցի Ուկրաինայի հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական կողմը հայտարարել էր, որ մարտի 12-ին Կիևում տեղի չի ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը, ինչպես որ պլանավորել էին Ուկրաինայի իշխանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս