Բաժիններ՝

ՌԴ-ի օդա-դեսանտային զորքերը պատմության մեջ առաջին անգամ դեսանտ կիջեցնեն 3500 զինծառայողի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում մեկնարկել են օդա-դեսանտային զորքերի մասշտաբային զորավարժությունները, որի ժամանակ դեսանտ է իջեցվելու մոտ 3500 դեսանտային: Զորավարժությունները ղեկավարում է Ռուսաստանի օդա-դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը:

Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունները տևելու են մինչև մարտի 14-ը: Զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 4000 զինծառայող, 36 ռազմափոխադրման ինքնաթիռ ու բանակային ավիացիա, ինչպես նաև այլ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս