Մինիմում ծրագիրը՝ ՏԻՄ, մաքսիմումը՝ ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ՀՀԿ վերջին ԳՄ-ներից մեկում Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև մայիս` ՀՀԿ համագումար, պետք է հիմնականում վերանայել ՀՀԿ տեղական ղեկավար կառույցների ՕԳԳ-ն և, եթե անհրաժեշտություն կա, փոխել կառույցների ղեկավարներին` ուժեղացնել այդ կառույցները:
Գործընթացն սկսել են Արարատի մարզից, որտեղ ՀՀԿ կառույցի ղեկավար նշանակվեց Հովիկ Աբրահամյանի ազգականուհին, բայց իրական ղեկավարը մարզպետն է: Առաջիկայում ՀՀԿ մնացյալ կառույցներում ևս սպասվում են փոփոխություններ: Հարցն ունի մեկ նրբություն ևս. մարզերը բավականին սահուն Հովիկի «տակից» տեղափոխվում են Վովա Գասպարյանի տիրույթ: Դրանով է բացատրվում վերջերս ոստիկանապետի այցերը մարզեր, որի ժամանակ մարզպետները «խելոք» նստում են նրա կողքին:

«Հրապարակի» տեղեկություններով` մինչև սեպտեմբեր այդ ամենը կանոնիկ տեսք կստանա, որպես եվրոպական տիպական-մունիցիպալ մոդել: Ուժեղացվում են նաև քույր կուսակցության՝ ՕԵԿ-ի կառույցները: Ասել է թե` իշխանությունները, որպես մինիմում ծրագիր, նախապատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, որպես մաքսիմում` խորհրդարանականին: Դեռևս չի ասվում` Հայաստանը սահմանադրական բարեփոխումներով դառնալո՞ւ է խորհրդարանական կառավարմամբ երկիր, թե՞ ոչ:

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս