«Ալեն-Էլեն» գիշերային ակումբում մահով ավարտված ծեծկռտուքի գործն ուղարկվել է դատարան

Դատարան է ուղարկվել գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանականերում Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սահմաններում Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբում անվտանգության ծառայության աշխատակցի խմբի կազմում, ակումբի հաճախորդներից մեկին մարմնական վնյասվածք պատճառելու դիտավորությամբ, ծեծի է ենթարկել վերջինիս, որի հետևանքով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, որը կիատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Մեղադրյալը կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս