Բաժիններ՝

Խոշոր հրդեհ` Ավան-Առինջում. երկու քաղաքացի այրվածքներ են ստացել (լուսանկարներ)

Մարտի 10-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ 1-բիսաստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել` 06.58-ին: Այրվել է Ա. Բ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակը` գույքով (25 քմ), ջերմահարվել միջանցքի պատերը՝ 35 քմ:

Հրդեհի հետևանքով 1-ին աստիճանի այրվածքներ են ստացել բնակիչներ՝ 1963 թ. ծնված Հ. Բ.-ը և 1988 թ. ծնված Գ. Ա.-ը, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

hrdeh5

hrdeh25

IMG_3119-7217-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_3121-7218-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս