Ֆինանսների նախարարություն. «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվեցին երկխոսելու առաջարկից
Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին