Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։