ԱՄՆ-ում գիտեն, թե ինչպես նվազեցնել ռուսական գազից Ուկրաինայի ունեցած կախվածությունը
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչները նախագահ Բարաք Օբամային կոչ են արել վերացնել բյուրոկրատական արգելքները, որոնք խոչընդտում են ԱՄՆ-ի առանցքային գործընկերներին ամերիկյան հեղուկացված գազ մատակարարելուն:
Հանրապետականների կարծիքով՝ սահմանափակումների վերացումը կնպաստի ռուսական գազից Ուկրաինայի ունեցած կախվածության նվազմանը: Հետևաբար դա կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայում: Հանրապետականները հայտարարել են, որ տվյալ միջոցն ԱՄՆ-ին այժմ անհրաժեշտ է ավելի, քան՝ երբևէ:
Ռուսական «Գազպրոմը» արդեն հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել նախորդ տարեվերջին Ուկրաինայի համար արած գազային խոշոր զեղչը: