Բաժիններ՝

ԵԱՀԿ-ի ռազմական դիտորներին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ. Լինկյավիչուս

Լիտվական Delfi գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսն այսօր Սեյմում հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի ռազմական դիտորներին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ:

Նա հաստատել է, որ ԵԱՀԿ-ը պատրաստում է նաև քաղաքացիական դիտորդների առաքելություն: Լինկյավիչուսն ընդգծել է, որ Լիտվան պատրաստ է մասնակցել այդ երկու առաքելություններին: ԵԱՀԿ-ի ռազմական առաքելության համար Լիտվան հատկացրել է երկու սպա: Քաղաքացիական առաքելության համար ընտրվել է մեկ դիվանագետ:

Լիտվայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ քաղաքացիական դիտորդներին թույլ կտան մուտք գործել Ղրիմ: Ուկրաինայի խնդրանքով՝ ԵԱՀԿ-ի անդամ 57 երկրներից 15-ը ձևավորել է դիտորդների ռազմական առաքելություն, որն ուղարկվել է Ղրիմ: Նա պետք է ստանա օբյեկտիվ տեղեկատվություն և Ռուսաստանին համոզի բանակցել Ուկրաինայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս