Բաժիններ՝

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները

Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը մարտի 4-ին քննարկել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի՝ 2013 թվականին Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում, աշխատանքներ ուղղված երկկողմ առևտրի ու ներդրումների մեծացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

Ելնելով պետական գնումներում կատարված բարեփոխումների նախկին ձեռքբերումներից՝ Հայաստանը կշարունակի  ԱՄՆ կառավարության  հետ համագործակցությունը վերապատրաստման ու աջակցության ծրագրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս