Ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով՝ վարորդին վրաերթի է ենթարկել
Մարտի 2-ին, ժամը 22.20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն