Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Դմիտրի Յարոշի նկատմամբ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Հետաքննչական կոմիտեի կարծիքով՝ Յարոշը հակառուսական ուժերին կոչ է արել ծայրահեղական բնույթի գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ մոտ ժամանակներս դատարանին խնդրելու են հեռակա կարգով կալանքի տակ առնելու մասին որոշում կայացնել ազգայնական կազմակերպության առաջնորդի նկատմամբ, ինչից հետո միջազգային հետախուզում կհայտարարվի նրա նկատմամբ:



