Ուկրաինայի զինված ուժերը բերվում են բարձր մարտական պատրաստվածության
УНИАН գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրամայել է Ուկրաինայի զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստվածության:
Տուրչինովը հիշեցրել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդն իր որոշմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ է տվել Ուկրաինայի տարածք զորք մտցնել: Նա միաժամանակ ընդգծել է, որ «ագրեսիայի ակտի համար ոչ մի հիմք չկա»:
Բոլոր խոսակցությունները, թե վտանգված են Ուկրաինայի ռուսալեզու կամ ՌԴ քաղաքացիների անվտանգությունը, նա «հորինված ու սուտ» է համարել: Նախագահի պաշտոնակատարը ընդգծել է, որ Ուկրաինայի պետությունը պաշտպանում է բոլոր քաղաքացիներին` անկախ նրանից, որ տարածքում են բնակվում եւ ինչ լեզվով են խոսում: