Ուկրաինացի ոստիկաններին առաջարկել են ոստիկան աշխատել Ռուսաստանում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան լքած ոստիկանները կարող են համալրել Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածաշրջանային ստորաբաժանումները: Այս մասին հայտարարել է հենց Ռուսաստանի ՆԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք պատրաստ են ծառայության վերցնել Ուկրաինայի տարածքը լքած մարդկանց, որոնց թվում կան նաև այդ երկրի ՆԳՆ-ի նախկին աշխատակիցներ: ՌԴ ՆԳՆ-ը հավելել է, որ այդ գործընթացը կիրականացվի նրանց ցանկության դեպքում և Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգին համապատասխան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սևաստոպոլի իշխանությունները կազմացրված «Բերկուտի» աշխատակիցներին հրավիրել էին իրենց մոտ: