
Սևաստոպոլն աշխատանքի է հրավիրում կազմացրված «Բերկուտի» ներկայացուցիչներին

Севастопольские Новости կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը երեկ Facebook-ի իր էջում գրել էր «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման կազմացրման մասին:
Բացի այդ, նա հայտնել էր, որ սկսվել է ծառայողական հետաքննություն՝ կապված Կիևում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողության հետ:
Դրա հետ կապված՝ Սևաստոպոլի իշխանությունների ներկայացուցիչ Ալեքսեյ Չալին նույն օրը հայտարարել է, որ Սևաստոպոլը չի թողնի, որ «Բերկուտի» ներկայացուցիչները մնան լքված վիճակում և անգամ հրավիրում է նրանց աշխատանքի: Չալին ընդգծել է, որ արդեն իսկ պատրաստում է կազմացրված «Բերկուտի» աշխատակիցներին համապատասխան դիմումը.
«Այդ մարդիկ արժանիորեն կատարել են իրենց պարտքը երկրի առջև և ցույց են տվել, որ իսկական տղամարդ են: Իսկ այժմ նրանց նետել են նացիստների հոշոտմանը: Հավատարիմ ծառայության համար նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր:
Այս ծանր ժամանակաշրջանում մեր քաղաքին անհրաժեշտ են արժանի տղամարդիկ, որոնք կարող են ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ, իսկ հետագայում՝ դառնալ քաղաքային ոստիկանություն: Մենք պատրաստ ենք մեր պայքարին միացածներին ապահովել գումարով, իսկ նրանց ընտանիքներին՝ անվտանգությամբ»: