Բաժիններ՝

Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի ունեցվածքը կազմում է 12 միլիարդ դոլար. Financial Times

Բրիտանական Financial Times թերթում հրապարակվել է Ուկրաինայի կառավարության նախկին խորհրդական, հայտնի տնտեսագետ Անդերս Օսլունդի հոդվածը, որում նշված է, որ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի ունեցվածքը հասնում է 12 միլիարդ դոլարի:

Տնտեսագետը կարծում է, որ Ուկրաինայում տնտեսական իրավիճակի կայունացման համար առաջին հերթին պետք է բռնագանձել նախկին նախագահի ակտիվները. «Վերջին 4 տարում Յանուկովիչի միակ նպատակը եղել է իր ընտանքին ու մերձավորներին հարստացնելը:

Նրա ընտանեկան ունեցվածքը խելամիտ գնահատականով կազմում է 12 միլիարդ դոլար: Առաջին քայլը պետք է լինի այդ ակտիվների հայտնաբերումն ու սառեցումը: Կիևին անհրաժեշտ է միջազգային ակտիվ օգնություն, որպեսզի հայտնաբերվեն ու առգրավվեն հափշտակված այդ միջոցները: Դրանք կարող են զգալիորեն բարելավել Ուկրաինայի ֆինանսական դրությունը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է Յանուկովիչի ու նրա մերձավորների բանկային հաշվեհամարների փնտրտուքը: Ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ ուկրաինացի օլիգարխները պետք է մեկական միլիարդ դոլար նվիրաբերեն երկրի տնտեսությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս