
Ուկրաինացի օլիգարխները պետք է մեկական միլիարդ դոլար նվիրաբերեն երկրի տնտեսությանը. Բժեզինսկի

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին ԵՄ-ին խորհուրդ է տվել Ուկրաինայի համար մշակել հակաճգնաժամային օգնության փաթեթ:
Բժեզինսկին նաև խորհուրդ է տվել «համոզել» ուկրաինացի օլիգարխների առաջատար տասնյակին (կոռուպցիոն գործունեություն ծավալած կարկառուն ներկայացուցիչներին), որպեսզի նրանցից յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլար նվիրաբերի երկրի ֆինանսական վիճակի կարգավորմանը.
«Յանուկովիչի որդին՝ անհավատալի հարուստ ատամնաբույժը, հավանաբար կարող է այդ գործին նվիրաբերել 10 միլիարդ դոլար»: Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան վաղ թե ուշ մտնելու է ժողովրդավարական Եվրոպայի մեջ, իսկ Ռուսաստանը հետևելու է նրա օրինակին: