Բաժիններ՝

ԱՄՆ-ը փնտրում է Յանուկովիչի ու մյուսների հաշվեհամարները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպությունը (Financial Crimes Enforcement Network, FinCEN) ֆինանսական ինստիտուտներին խորհուրդ է տվել ուշադիր վերահսկել Վիկտոր Յանուկովիչի ու Ուկրաինայի նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների հաշվեհամարներում դրամական միջոցների տեղաշարժը:

Այս մասին նշված է FinCEN-ի տարածած հայտարարությունում: FinCEN-ն ԱՄՆ-ի ֆինանսական հիմնարկներին հիշեցրել է, որ նրանք պետք է մանրակրկիտ ստուգման ենթարկեն ուկրաինացի այդ քաղաքական գործիչների անունով գրանցված բանկային անձնական հաշվեհամարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս