Բակո Սահակյանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության մի խումբ անդամների` կուսակցության առաջնորդ Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է արտախորհրդարանական ուժերի հետ մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների քննարկումը` նշելով, որ այն օգտակար է դրանց արդյունավետ լուծման եւ քաղաքական կուլտուրայի հետեւողական զարգացման համար:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ