Բաժիններ՝

Այսօր երկու պայթյուն է գրանցվել Բաքվում. կան զոհեր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Բաքվի Բինագադինի շրջանի կիսակառույց, 600 քառակուսի մետր տարածքով բնակելի շենքի նկուղում ուժգին պայթյուն է գրանցվել: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ-ը:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք պարզել են, որ պայթյունի հետևանքով փլվել են շինության երկաթբետոնե կառույցները: Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են բռնկված հրդեհը: Պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ: Նախնական տվյալներով՝ տուժածներն անցելիս են եղել շենքի մոտով, երբ գրանցվել է պայթյունը:

Այս պայթյունից ժամեր անց մեկ այլ պայթյուն է գրանցվել Բաքվի շրջաններից մեկում: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ այս անգամ պայթել է ավտոլիցքավորման կայանի գազամբարը: Ժամը 16.20-ին գրանցված պայթյունի հետևանքով կա երկու զոհ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին թուրքական մամուլը հայտնել էր, որ ՝ «Անտառի եղբայրներ» (Orman kardeşleri) և «Ջեյշուլլահ» (Ceyşullah) երկու կազմակերպություն երեկ պատերազմ են հայտարարել Ադրբեջանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս