Ամստերդամում բացվել է մարմնավաճառության առաջին թանգարանը
Աշխարհում մարմնավաճառության առաջին թանգարանը փետրվարի 6-ին բացվել է Ամստերդամում, հաղորդում է Agence France-Presse-ը: Ըստ գաղափարի հեղինակների` «Կարմիր լապտերների փողոցի գաղտնիքները» կոչվող թանգարանում կներկայացվեն մարմնավճառների աշխատանքի բոլոր այն մանրամասները, «որոնց մասին դուք ցանկանում եք, բայց վախենում եք հարցնել»:
Ցուցանմուշները ներկայացնում են հնագույն մասնագիտության էվոլյուցիան. օրինակ` ինչպիսի առաջընթաց են ունեցել մարմնավաճառների «աշխատանքային գործիքները» դարերի ընթացքում` մինչեւ պահպանակների եւ սեքս-խաղալիքների ի հայտ գալը:
Տեղական իշխանությունները նման թանգարանի ստեղծումը լավ գաղափար են համարել զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Դա նաեւ կօգնի հասկանալ սիրո քրմուհիների ոչ դյուրին աշխատանքի գաղտնիքները: