Թևոսիկի եղբոր սպանության կասկածանքով բերման ենթարկված Իսոյին մեղադրանք է առաջադրվել
Փետրվարի 3-ին քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազամամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1969թ. ծնված Իսրայել Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից: Նրա մոտից անձնական խուզարկությամբ «Բերետտա» տիպի ատրճանակ էր հայտանաբերվել: Նա ձերբակալվել էր, ատրճանակը՝ ուղարկվել փորձաքննության: