Բաժիններ՝

Ձերբակալվել է Թևոսիկի սպանության մեջ կասկածվող Իսոն

Փետրվարի 3-ին  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից,  հունվարի 27-ին Արթուր  Սաֆարյանի սպանությունը   կատարելու կասկածանքով,  ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել  Սարգսյանին:

Նրա մոտից անձնական խուզարկությամբ   հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս