Բաժիններ՝

Նախագահական ընտրություններում խայտառակվեց ոչ թե ընդդիմությունը, այլ՝ Ալիևը. Ջամիլ Հասանլի

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝  ընդդիմադիր Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին, մեկնաբանելով Իլհամ Ալիևի երեկվա ելույթը, հայտարարել է, որ Իլհամ Ալիևը քանիցս կանխորոշել է ընդդիմության ավարտը, սակայն ամեն անգամ դրանք չեն արդարացրել իրենց:

Հասանլիի խոսքերով՝ այժմ մոտենում է Ալիևի վերջը: Նա Ալիևին կոչ է արել արձագանքել վերջին մեկ ամսում երկրում գրանցված ինքնասպանության 26 փորձերին, այդ թվում նաև ինքնահրկիզումների դեպքերին՝ որպես բողոքի նշան արդարության բացակայության դեմ.

«Երկրի նախագահը, ուր պատերազմի վետերանն այրում է իրեն, իրավունք չունի ունենալ վերամբարձ ելույթներ: Ժողովրդի աչքում խայտառակ լինելն այն է, որ դու զավակիդ համար Դուբայում կառուցում ես 75 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն:

Ինչ բան է իրական ամոթը, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ բացահայտվեցին Վիրջինյան կղզիներում (Ալիևի) ընտանիքի հարստությունները: Ամենամեծ խայտառակությունը պատգամավորական մանդատներ վաճառելն է: Երկու տարի է, ինչ ողջ աշխարհը խոսում է այդ խայտառակության մասին և գրում է ամենահեղինակավոր հաշվետվություններում:

Նախագահական ընտրություններում խայտառակվեց ոչ թե ընդդիմությունը, այլ հենց ինքը՝ Իլհամ Ալիևը, ով այդպես էլ չհրապարակեց իր եկամուտների մասին հայտարարագիրը: Նա դարձավ համաշխարհային հեռուստաալիքների ծաղրական ծրագրերի հերոս: Խայտառակություն էր նաև հապճեպ երդմնակալությունը, որի ժամկետը թաքցվել էր տեղի ու միջազգային հանրությունից:

Ընտրությունները վկայեցին, որ Ալիևը որևէ կապ չունի ժողովրդի հետ, և որ նա բռնի մեթոդներով յուրացրել է իշխանությունը: Նա ընտրվել է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ԿԸՀ-ի տեղեկանքով: Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիր և անդամակցի ԱՀԿ-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս