Բաժիններ՝

Վերջին ընտրությունները հանդիսացան ընդդիմության վերջը. Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ադրբեջանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմնան վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է երկրի ներքաղաքական զարգացումներին.

«Մեր ներքին դրությունը շատ կայուն է: Կայունությունը պահպանվում է, որի հիմնական պայմաններն են իշխանության ու ժողովրդի միասնությունը, մեզանում ժողովրդի հավատն ու աջակցությունը: Ընդդիմադիր մի շարք ծախու խմբերի գործունեությունը որևէ արդյունք չի տալիս:

Նրանք, ովքեր ցանկանում էին խանգարել մեզ, վերստին խայտառակվեցին: Այդ մասին վկայեցին նաև նախագահական վերջին ընտրությունները: Ժողովրդի մեծ մասը չներքաշվեց նրանց կեղտոտ կամպանիայի մեջ:

Ժողովուրդը քվեարկեց այն իրողության, այն մարդու օգտին, որին նա հավատում է: Վերջին ընտրությունները հանդիսացան ընդդիմության վերջը: Դա եղավ նրանց խայտառակության գագաթնակետը»:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է բոլոր քվեների 84.54 տոկոսը (3.126.113 մարդ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728