Մայրը նորածին երեխային վաճառել է բջջային հեռախոսների առուծախով զբաղվողին
Վոլգոգրադի շրջանում ոստիկանները քրեական գործ են հարուցել երկու տեղացիների՝ 21-ամյա կնոջ և 37-ամյա տղամարդու դեմ: Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, նրանք կասկածվում են երեխային վաճառելու մեջ: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2013թ. դեկտմբերի կեսերին կինը շուկա է գնացել՝ իր բջջային հեռախոսի համար լիցքավորիչ գնելու: Վաճառողներից մեկի հետ զրուցելու ընթացքում նա պատմել է, որ հղիության վերջին ամիսներն են, սակայն երեխային պահելու համար ֆինանսական միջոցներ չունի:
Ըստ կայքի՝ վաճառողը կնոջն առաջարկել է 22 հազար ռուբլու դիմաց իրեն վաճառել երեխային: 2013թ. դեկտեբերի 30-ին՝ ծննդաբերությունից 4 օր անց, կինը նշված գումարի դիմաց վաճառողին է հանձնել իր երեխային: Քրեական գործի քննությունը շարունակվում է: